ՈւԹՈՏՆՈՒԿ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Հարցեր և առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
  • բացատրի՛ր։    Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը:

Զարմանալի -սովորական անիծված-անիծյալ

Արտասովոր -հասարակ երևակայեցեք-մտքով պատկերացնել

Վազել – չվազել                                 խելագար-գիժ, խենթ                      

Հավատարիմ -դավաճան

Ընկնել -չնկնել

  • Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտիր, թող միայն ո՞վ, ի՞նչ արեց  հարցերին պատասխանող բառերը: Ով-նա, ես ինչ արեց-վազե
  • Շարունակի՛ր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք  power ponit-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը:

Ես զարմացած նայում էի ընկած նապաստակին, մեկ էլ հանկարծ նա արթնացավ ու զարմացած նայեց ինձ:Երկար նայում ենք իրար և ես հարցրեցի:

-Ինչի՞ են այդքան շատ քո ոտքերը:

– Որովետև ես վախկոտ կենդանի եմ ինձ ուզում են բոլորը բռնել: Ոտքերը ինձ օգնում են արագ վազել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s