Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:
Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):
Է և ե տառերը է հնչյունի նշաններն են:
Օ և ո տառերը օ հնչյունի նշաններն են:
Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե—յէ, ո—վօ):
Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ յէվ):
Իսկ հիմա գրի՛ր վարժությունները:
- Տրված բառերում ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում: Ա և Բ շարքերը ի՛նքդ շարունակիր:
Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ Երևան երեք երկինք
Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք, որտեղ որթ որդ ոչ որսորդ 2. Տրվածբառերում և տառնինչպե՞սէկարդացվում:
Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև Երևան արև անձրև
Բ. Նաև, թեև, և բարև որոհետև
3. Գրի՛ր բառասկզբում է ունեցող 5 բառ: Դրանցով կազմի’ր նախադասություններ:4. Գրի՛ր բառասկզբում O ունեցող 5 բառ: Դրանցով կազմի’ր նախադասություններ: Էմմա էջ էջանիշ Էջմիածին Էրեբունի օր օթևան օրոր օճառ էմման ամեն օր գնում է դպրոց: Գրքի էջը ճղվել էր: Էջմիածինը գեղեցիկ է: Օճառով լվանում ենք ձեռքերը: Այս օր շատ շոգ է: