5 03 2021

  1. Comparatives 1 – match
  2. Comparative adjectives – exercises
  3. Comparison: adjectives
  4. Comparison exercises – match
  5. Type the comparatives
  6. Write the comparative forms
  7. Comparative adjectives 2 – write
  8. Comparative adjectives 3 – write
  9. Comparatives – game #
  10. Comparison of adjectives
  11. Comparatives – exercises
  12. Comparison – exercises
  13. Comparatives – exercises
  14. Comparison and personal pronouns

5 03 2021

Գետեր՝

Տանձուտ, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Գետի երկարությունը 23 կմ է։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից, անտառապատ կիրճով և Վանաձոր քաղաքի արևելյան հատվածով։ Վանաձոր քաղաքում Տանձուտը միախառնվում է Վանաձոր գետին, որից հետո Փամբակին։

Սևջուր, գետ Լոռու մարզում, գոյանում է Խորգետակ և Չքնաղ գետերի միախառնումից և Ստեփանավան քաղաքի մոտ աջից միախառնվում Ձորագետին։ Երկարությունը 14 կմ է։

ԼոռիգետԿարակալա, Ղարաղալա, Սևաբերդ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայիարևելյան լանջերից՝ 2000 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 110 կմ²։

Վանաձոր, գետ ՀՀ Լոռու մարզում, Փամբակի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի՝ 2800 մ բարձրությունից, Վանաձոր քաղաքի տարածքում միանում է Տանձուտին։ Երկարությունը 16 կմ է։

Սառնաղբյուր, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռներիարևելյան լանջերից և Ձյունաշող գյուղից միախառնվում Տաշիր գետին։ Երկարությունը 17 կմ է։Փամբակ, Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ավազանը 1370 քկմ է։ Շրջապատված է՝ հյուսիսից Բազումի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթաներով։  Առավել խոշոր վտակը Գետիկն է, որը Փամբակ գետ է թափվում։Դեբեդը Կուրի ավազանի ամենախոշոր գետն է։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը՝ Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս։ Դեբեդը, որ թափվում է Խրամի մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ երկարություն։Լոռու մարզում կա մեկ լիճ՝Մթնալիճ, լճակ Կապանակ լեռան հյուսիսային լանջին։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2130 մ, մակերեսը` 0,2 հա:Լեռներ՝Բազումի լեռներ մեջ են մտնում Գոդարան և Չքնաղի լեռները, ամենաբարձր լեռնանցք Պուշկին (2038 մ), որի տակով անցնում է խճուղային թռւնելը՝ 1830 մ երկարությամբ։Գուգարաց լեռներԲաբաքարի լեոնաշղթա, Բաբաքյարի լեոնաշղթա, Պապաքարի լեոնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի սահմանագլխին։ Ձգվում է շուրջ 80 կմ։ Առավելագույն բարձրությունը Դժարսար լեռն է, որը ունի 2245 մ բարձրություն։ Ջավախքի լեռներ

Լեռնաշղթայի երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։

Ամենաբարձր գագաթը Աչքասարն է, ծովի մակերևույթից 3196 մ բարձր։ Մյուս նշանակալի գագաթներն են՝ Լեյլի սարը (3154 մ), Յեմլիկլին (3054 մ), Գարանլիգ (3039 մ), Աղրիգար (2973 մ), Շամբիանի (2923 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։

Փամբակի լեռնաշղթա

Ամենաբարձր գագաթը Թեժլեռն է՝ 3101 մ բարձրությամբ, որը գտնվում է լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Բարձր գագաթներից է նաև Մայմեխը՝ 3094 մ։

Անտառներ

Թեղուտի անտառ, գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում, Գուգարաց լեռների հյուսիսահայաց լանջերի 700-2200 մ բարձրությունների վրա։

Տարածքի գերակշռող բուսականությունը հաճարենու անտառներն են և նրա մնացորդները։ Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է՝ հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում՝ շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով։ Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

5 03 2021

Հաջորդական թվեր

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտի՛ր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։ 121+122=243

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։ 221+221= 442

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 212 է։105+107= 212

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 213 է։ 70 +71+72= 213

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը  219 է։ 72+73+74=219

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 135 է։ Գտեք այդ թվերը։  44+45+46=135

7․ Հաշվիր 15-ի պատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնք պատիկ են նաև 10-ին։

Տնային առաջադրանքներ

1․ Գտիր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 241 է:120+ 121=241

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 242 է։ 121+121 =242

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 412 է։205+ 207=412

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 432 է։ 143+144+145=432

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական  թվերը, որոնց գումարը  180 է։59+60+61=180

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է։ Գտեք այդ թվերը։  21+23+25=69

7․ Կատարի՛ր գործողությունները․

2կգ550գ+4կգ640գ-1կգ300գ= 8կգ 490գ

8լ80մլ+1լ980մլ-5լ250մլ=15լ310մլ

5 03 2021

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
     փախչում,   երբ
  2. ակնթարթի
  3.  պատշգամբը

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ    – ջինջ
բ/լուռ    – խուլ     
գ/ակնդետ –  անթարթ
դ/ընտանի –

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ – ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին      -/դատող, բանիմաց, խելացի      
գ/կողը հաստ  -/համառ, ինքնասածի, կամակոր           
դ/ճաշը եփել     –   մեկին պաժել, լավ ծեծել   

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

ինքնամոռ

հողմածեծ
 վերջալույս

ոսկեգեղմ

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ- պատվիրել
 բ/մալինա – ազնվամորի

գ/կենգուրու- Ագեվազ

դ/ստարտ-Մեկնարկ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:

որսորդ եղնիկ նվեր  դուռ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական *
    դ/ազատ –ածական *
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում
  3. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով
  4. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  5. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:*

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը

Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից