30 03 2021

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Опубликовано 4 марта, 2020 автором Քրիստինե Շահբազյան

Без названия (3)

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփրդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ: կեսօր– կես +օր – բարդ արևամուտ– արև+ա+մուտ- ածանցավոր ձանձրալի,ձանձր+ալիածանցավորաշխարհպարզ ճանապարհորդճանապարհ+որդ բարդ

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

    կապիկները       ճամփորդեցին:      

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

կապիկները  ճամփորդեցին:

գ) Լույսն անջատվեց, երխաները քնեցին:

Աննան նվագում է, կիթառ:

Աստղերը շողշողում են երկինքը լուավորվեց:

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

այգի -բացատ

ճանապարհ– ուղի

արևամուտ  -մայրամուտ

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

տարօրինակ -սովորական,

գիշեր -ցերեկ

նույն -տարբեր

դուրս գալ  -մտել

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:մեծ է աշխարհ ձանձրալի է աշխարհը, տարօրինակ աշխարհ

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր: Այո համաձայն եմ կապիկների հետ: իմ աշխարհը: շատ հետաքրքիր է: Ես շատ եմ սիրում իմ աշ- խարհը: Իմ աշխարհը գունավոր է և սիրուն է: