Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին
Опубликовано 4 марта, 2020 автором Քրիստինե Շահբազյան

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփրդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
- Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ: կեսօր– կես +օր – բարդ արևամուտ– արև+ա+մուտ- ածանցավոր ձանձրալի,–ձանձր+ալի –ածանցավորաշխարհ – պարզ ճանապարհորդ–ճանապարհ+որդ– բարդ
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
կապիկները ճամփորդեցին:
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:
կապիկները ճամփորդեցին:
գ) Լույսն անջատվեց, երխաները քնեցին:
Աննան նվագում է, կիթառ:
Աստղերը շողշողում են երկինքը լուավորվեց:
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
այգի -բացատ
ճանապարհ– ուղի
արևամուտ -մայրամուտ
5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
տարօրինակ -սովորական,
գիշեր -ցերեկ
նույն -տարբեր
դուրս գալ -մտել
6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:մեծ է աշխարհ ձանձրալի է աշխարհը, տարօրինակ աշխարհ
7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր: Այո համաձայն եմ կապիկների հետ: իմ աշխարհը: շատ հետաքրքիր է: Ես շատ եմ սիրում իմ աշ- խարհը: Իմ աշխարհը գունավոր է և սիրուն է: