21 04 2021

«Բարեկամության ձեռքեր» հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում: 1967 թ. հուշարձանի նախնական մանրամասերը Իտալիայի Կարարա քաղաքից բերվել են Երևան: Ըստ պաշտոնական համաձայնագրի` Երևանն ու Կարարան քույր քաղաքներ են 1973 թ-ից, սակայն նրանց միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 1960-ական թթ. սկզբին:

1965 թ. Կարարա քաղաքում կազմակերպվում է քանդակագործության բիենալե, որին Երևանից մասնակցում էր երիտասարդ քանդակագործ Արա Հարությունյանը, ով արդեն երեք խոշոր հուշարձանների («Սայաթ-Նովա», Գեղարդի «Առյուծ» և Կոմիտասի մահարձան) հեղինակ էր: Այցելելով Կարարայի նշանավոր մարմարի քարհանք` քանդակագործը նկատում է խոշոր արձանի մանրամասեր` ձեռքեր, ոտքերի մասեր, գլուխ: Պարզվել է, որ դրանք Քրիստոսի ապագա արձանի մասերն են, որը, հովանավորներ չունենալու պատճառով, քանդակագործը չի ավարտել: 1966 թ. Երևանի քաղխորհրդի պատվիրակությունը մեկնում է Կարարա: Ի նշան երկու քաղաքների բարեկամության` Կարարայի քաղաքապետարանը տվյալ մանրամասերն ուղարկում է Երևան: 1967 թ. քանդակագործ Արա Հարությունյանը Կարարայից բերված` Քրիստոսի արձանաձեռքերից ստեղծում է մի հորինվածք, որտեղ աջ ձեռքի մատնեմատը ծալված է` համարյա բթին կպած, և աջ ձեռքը տեղադրված է ձախ ձեռքի բացվածքի մեջ:

1967 թ. տեղի է ունենում «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը: Այդ օրվանից սկսած` հուշարձանը դառնում է Երևանի համայնապատկերի անբաժանելի մասը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s