02 05 2021

Սիրո միություն

Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու որոշումն ընդունել է Երևանի ավագանին[2]։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետՏարոն Մարգարյանը, արձանի հեղինակները, քաղաքական ու մշակութային գործիչներ, երևանցիներ։ Հեղինակները ստեղծագործությունը նվիրել են Երևանին՝ որպես մայրաքաղաքի հանդեպ անսահման սիրո դրսևորում[3][4]։

Գևորգ Էմինի հուշարձան 

Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է, որն անվանի բանաստեղծին մանկուց է ծանոթ։ Արձանը կերտելիս նա ցանկացել է շեշտել Գ. Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. «Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր։ Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արևածաղկի սերմ էր կեղևազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել»։

Կատու քանդակ

Հայաստանի Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը 2002 թվականին Երևան բերեց Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուի նմուշներից մեկը` կոլումբիացի հանրահայտ նկարիչ Ֆեռնանդո Բոտերոյի 1998 թվականին կերտած «Կատուն», որը տեղադրվեց Կասկադ համալիրի ներքևի հատվածում։ Քանդակն ունի երեք կրկնօրինակ, Բոտերոյի մոնումենտալ քանդակների լավագույն օրինակներից է և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։

Քանդակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2002 թ. նոյեմբերի 26-ին[1]։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s