24 11 2021

Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ,  անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են: 

Սալերն ընդգրկում են ոչ միայն  մայրցամաքները, այլև օվկիանոսի հատակի իրենց հարակից մասերը: Այդ պատճառով քարոլորտի սալերի և մայրցամաքների սահմանները չեն համընկնում: Դրանք նույն հիմքն ունեն և իրար հետ կազմում են մեկ ամբողջություն: Քարոլորտի սալերը տարեկան 5-6 սմ արագությամբ շարժվում են տարբեր ուղղություններով: Սալերի բախման տեղերը երկրակեղևի ամենաակտիվ, երկրաշարժավտանգ շրջաններն են:Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ՝ բազալտայինը: Երկրակեղևի առավելագույն հաստությունը հասնում է  5-10 կմ: Այն կազմված է երկու շերտից՝ նստվածքային և բազալտային: Գրանիտային շերտը բացակայում է :
Երկրի ներքին հզոր ուժերի ազդեցությամբ միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Այդ շարժումը պատճառ է դառնում երկրակեղևի անընդհատ շարժման:  Դրա հետևանքով նրա տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում են, բարձրանում են, իջնում են կամ էլ ծալքավորվում: Գիտնականները պարզել են,  երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ՝ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտենում են իրար, սեղմվում՝ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից՝ առաջացնելով խզվածքներ:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր (գեոսինկլինալներ): Այդ տեղամասերում կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան  գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: Հարթակներն ընկած են մայրցամաքների հիմքում: Օրինակ՝ Հարավային Ամերիկայի հիմքում ընկած է հարավամերիկյան հարթակը, Աֆրիկայի հիմքում՝  Աֆրիկյանը: Բոլոր մայրցամաքների հիմքում մեկական հարթակ է ընկած՝ բացառությամբ Եվրասիայի:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ են քարոլորտի  սալերը:քարոլորտ քարոլորտ կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են
2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք  են երկրակեղևի հիմնական տիպերը:Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: 
3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:
4. Ի՞նչ է հարթակը:
5. Ի՞նչ է երկրածալքը:Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր

23 11 2021

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին cկպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

դերվիշը:-փոխաբերական

գոցում:-Գոցելը

անվրդով- խաղաղ

13 11 2021

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա cով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

գայիսոնը-Արքայական

 փափագ-Տենչանքով

շտեմարան- ամբար:

կրտսեր -Եղբայրների 

10 11 2021

Անկյուններ և նրանց չափումը

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Ի՞նչ է անկյունը։  Երկու     հարթությունը     բաժանվում     են     երկու     մասի,    յուրաքանչյուր     կոչվում    է      անյուն

2․ Ո՞րն է անկյունների չափման միավորը։   Անկյունները     չափում   են    աստիճաններով

3․ Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։

4․ Քանի՞ աստիճան է փռված անկյունը։  Առաջացամ   երկու     անկյուններից    յուրաքանչուրը   կոչվում է փռված  անկյուն

5․ Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։ ՈՒղիղ    անկյունից   փոքր    անկյունը    կոչվում    է    անկյուն

6․ Ինչպիսի՞ անկյուննէ  կոչվում բութ անկյուն։   փռված    անկյունից    փոքր,  բայց    անկյունից     մեծ  անկյունը    կոչվում   է   բութ    անկյուն

7․ Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։

8 Կառուցե՛ք որևէ անկյուն։ Անկյան մեջ նշե՛ք որևէ կետ և հատվածով այն միացրե՛ք անկյան գագաթին։ Քանի՞ անկյուն է ստացվում։

9 Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։

10 Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե բութ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։

11 Ուղիղ անկյունը բաժանել են երկու մասերի այնպես, որ նրանցից մեկը երկու անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ անկյունների մեծությունները։

12 Կատարե՛ք գործողությունները

739  (296-18) – (644-600)  2=205054

                     
 296  644  739  44   
         x    x     
  18  600  278   2   
                     
 278   44 5912  88   
         5143        
        1478         
                     
        205142       
                     
           88       
                     
        205054       
                     
                     
                     
                     

3680:20-(394-90):2=32

 394   3680    304   
     :   20      2  
  90   20  184 2  152
                     
 304   168     10    
       160     10    
         80   4  184 
                    
         80   4  152 
                     
          0   0   32 
                     
                     
                     
                     
                     
                     
                     

13. Եթե տրված թիվը նախ բազմապատկենք 27-ով, ապա ստացված արդյունքին գումարենք 5, կստանանք 5։ Ո՞րն է այդ թիվը։

14AB հատվածը C և D կետերով բաժանված են  AC, CD և DB երեք մասերի։  AC հատվածն ունի 18մմ երկարություն, CD հատվածը ՝ 15մմ-ով ավելի, քան AC-ն, իսկ  DB հատվածը՝ 7մմ-ով ավելի, քան AC և CD հատվածների երկարությունների գումարը։ Որքա՞ն է  AB հատվածի երկարությունը։

15 Գործվածքի կտորի երկարությունը 48մ էր։ Նրանից 7 անգամ կտրել են 3-ական մետր։ Քանի՞ մետրով է ամբողջ կտորի երկարությունը մեծ մնացորդի երկարությունից։

9 11 2021

Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝  իր առանցքի շուրջ պտույտով:այո
2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:ոչ
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա ոչ

Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40, բ) 88, գ) 56 դ) 72 88
2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին
բ) Վեներան
գ) Երկիրը այո
դ) Նեպտունը
3. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ այո
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ

Լրացրե՛ք  նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը   … է:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է … ընթացքում:
3. … Երկիր մոլորակի միակ արբանյակն է:

9 11 2021

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

  1.  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտություններ ջրի երազ– երազում էր նորից գալ ջրի մոտ ստրուկ աշխարհ– մենք բոլորս ծառա ենք այս աշխարհում
  3. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ: գնահատել կյանքը
  4. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:Առանց թռիչքի կյանքը գին չունի

թանկագինը- բարձր գին ունեցող:

01 11 2021

Աշուն

Եկավ ոսկեգույն աշունը: Շատ գունագեշ ու հիասքանչ: Բնությունը դարձավ հեքիաթային: Ծառերի տերևները դեղին. կարմիր գույն ստացան. Ցրտեցին օրերը արևը չի տաքացնում: Անձրև է գալիս. թրջում շուրջ բոլորը: քամին տերևներին այս ու այն կողմ է քշում: Հաճելի է զբոսնել դրսում:

Շրջանագիծ և շրջան

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Ինչպիսի՞ գիծն է կոչվում շրջանագիծ։Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը նույն հեռավորությունն ունեն մի կետից։

2․ Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ, իսկ եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է տրամագիծ։

3․ Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար։

4․ Ի՞նչ է շրջանագծի աղեղը։Շրջանագծի երկու կետերի միջև ընկած մասը կոչվում է աղեղ:

5․ Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։Այո, տրամագիծը ամենաերկար լարն է։

6․ Ի՞նչ է շրջանը։

Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:

7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։2 անգամ։

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը;ուղիղը պետք է անցնի շրջանագծի կենտրոնով։

9․ Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

10․Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք երեք կետ։ Յուրաքանչյուր կետից շառավի՛ղ տարեք։

11․ Գծե՛ք երեք շրջանագիծ, որոնց կենտրոնները լինեն միևնույն կետում։

12․ Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

13․ Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը շրջանագծի հետ մեկ ընդհանուր կետ ունենա, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։

14․ Քանի՞ ճառագայթ է ելնում A կետից։

15․ Մեքենան, 1 ժամում անցնում է 60կմ, երկու քաղաքների միջև ճանապարհը անցել է 4 ժամում։ Քանի՞ օրում մի քաղաքից մյուսը կհասնի հետիոտնը, որը 1ժամում անցնում է 5կմ։

16․ Քաղաքից դուրս է եկել մի բեռնատար մեքենա, որի արագությունը 60կմ/ժ է։ 1ժամ անց նրա հետևից նույն ուղղությամբ դուրս է եկել մի մարդատար մեքենա, որի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ ժամ անց մարդատար մեքենան կհասնի բեռնատարին։

17․ Մանկապարտեզում կա 20 հեծանիվ․ դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ։ Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում։