Շրջանագիծ և շրջան

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Ինչպիսի՞ գիծն է կոչվում շրջանագիծ։Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը նույն հեռավորությունն ունեն մի կետից։

2․ Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ, իսկ եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է տրամագիծ։

3․ Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար։

4․ Ի՞նչ է շրջանագծի աղեղը։Շրջանագծի երկու կետերի միջև ընկած մասը կոչվում է աղեղ:

5․ Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։Այո, տրամագիծը ամենաերկար լարն է։

6․ Ի՞նչ է շրջանը։

Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:

7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։2 անգամ։

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը;ուղիղը պետք է անցնի շրջանագծի կենտրոնով։

9․ Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

10․Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք երեք կետ։ Յուրաքանչյուր կետից շառավի՛ղ տարեք։

11․ Գծե՛ք երեք շրջանագիծ, որոնց կենտրոնները լինեն միևնույն կետում։

12․ Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

13․ Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը շրջանագծի հետ մեկ ընդհանուր կետ ունենա, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։

14․ Քանի՞ ճառագայթ է ելնում A կետից։

15․ Մեքենան, 1 ժամում անցնում է 60կմ, երկու քաղաքների միջև ճանապարհը անցել է 4 ժամում։ Քանի՞ օրում մի քաղաքից մյուսը կհասնի հետիոտնը, որը 1ժամում անցնում է 5կմ։

16․ Քաղաքից դուրս է եկել մի բեռնատար մեքենա, որի արագությունը 60կմ/ժ է։ 1ժամ անց նրա հետևից նույն ուղղությամբ դուրս է եկել մի մարդատար մեքենա, որի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ ժամ անց մարդատար մեքենան կհասնի բեռնատարին։

17․ Մանկապարտեզում կա 20 հեծանիվ․ դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ։ Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում։