9 11 2021

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

  1.  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտություններ ջրի երազ– երազում էր նորից գալ ջրի մոտ ստրուկ աշխարհ– մենք բոլորս ծառա ենք այս աշխարհում
  3. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ: գնահատել կյանքը
  4. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:Առանց թռիչքի կյանքը գին չունի

թանկագինը- բարձր գին ունեցող:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s