04 12 2021

առասպելական հերոսը:

Տորք Անգեղը, ըստ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկի, Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, լեռներից բլրաչափ ժայռեր է պոկել ու նետել նրանց հետևից: Ծովում խիստ ալեկոծություն է բարձրացել, և բազմաթիվ նավեր են խորտակվել: Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել են ամպրոպի հին անատոլիական Տարու, Տարքու կամ Տարգու աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները: Վերջինիս պաշտամունքի վայրը, ըստ Խորենացու, եղել է Հայաստանի նշանավոր Անգեղ գավառը, որի կուսակալն էր Տորք Անգեղը. այստեղից էլ՝ Անգեղտուն իշխանական տոհմանունը: Տորքի «Անգեղյա» մակդիրը Խորենացու ժամանակներից ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան:Տորք Անգեղի կերպարին անդրադարձել են գեղարվեստական գրականության մեջ (Ղազարոս Աղայան, «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ», 1888 թ., պոեմ), արվեստում և այլն:

03 12 2021

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը: Կարդացել եմ:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Անծանոթ բառ չկա:
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին: Տղան բարի էր ու համեստ: Նա որբ էր. չուներ հայր, մայր, ընտանիք: Ամբողջ օրը թափառում էր փողոցներում, բայց անգամ մեկը չէր գտնվում, որ օգնի նրան: Հովիվը բարի էր, հոգատար: Ուներ մեծ ընտանիք: Խելացի էր և աշխատում էր օգնել մարդկանց:
  • Բացատրի՛ր վերնագիրը: Ամենասկզբում, ես մտածեցի, որ նա պատմության ընթացքում պետք է գնա, գտնի իսկական արևին, որը շողում է երկնքում, բայց հետո, երբ հանդիպեց հովվին, մտավ իր ընտանիք, հասկացավ, որ իսկական արևը դա ընտանիքն է, մայրական սերը և ջերմությունը, ահա և վերնագրի իմաստը