Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Մայրը իր հին տեղը նստամ շարժում էի հին իլիկը: Հեքիաթ է պատում: մանում: եվ նա մանուկ է դառնում:
- Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:Արևը հանգչում է հեռվում,
- Գետից բարձրանում է մշուշ,
- Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները: պարզկա լեզու-պարզ խոսքը մաշված ձեռքեր -տանջված ձեռքեր
- Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում:մայր է մտնում
Բ)Իլիկդ խոսում է անուշ: հանգիստ մանում է
Գ) Դրախտ է նորից իմ հոգում: հանգիստ եմ