Թեմա՝ Պատիկ – փաթեթ 1
Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։ այո
Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։
Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը 2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։ այո
2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,14,16,18,20,
Ստացվում է 2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։ այո
Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։ այո
Օրինակ՝ 5-ի միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։ այո
Ցանկացած թվի կրկնապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։
Օրինակ՝ 5-ի կրկնապատիկը կլինի՝ 5‧2=10-ը։ այո
Ցանկացած թվի եռապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։ այո
Օրինակ՝ 5-ի եռապատիկը կլինի՝ 5‧3=15-ը։այո
Ցանկացած թվի քառապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։ այո
Օրինակ՝ 5-ի քառապատիկը կլինի՝ 5‧4=20-ը այո
Ցանկացած թվի հնգապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։
Օրինակ՝ 5-ի հնգապատիկը կլինի՝ 5‧5=25-ը։այո
Այսպիսով՝ 5-ի պատիկներն են՝ 5;10;15;20;25;30;35;40
Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև 5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝
5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25, 25+5=30 30+5=35 35+5=40
5-ի ամենափոքր պատիկը 5-ն է։ 5
Առաջադրանքներ․
- Գտիր 7-ի կրկնապատիկը։7×2=14
- Գտիր 6-ի եռապատիկը։ 6×3=18
- Գտիր 8-ի քառապատիկը։8×4= 32
- Գտիր 10-ի հնգապատիկը։ 10×5= 50
- Գտիր 4-ի տասնապատիկը։ 4×10= 40
- Թվարկիր 2-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 20-ից։ 2,4,6,8,10,12,14,16,18,,
- Թվարկիր 3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։ 3,6,9,12,
- Գրեք 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։ 6,12,18,24,30,36,42,48,,
- Գրեք 8-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։ 2,4,6,8,
- Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։7,14,21,28
- Թվարկիր 9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։ 9,18,27,36,45
- Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։ 10,20,30,40,50,60,
- Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։24,36,48,
- Գրեք 13-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։ 13,26,3842
- Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։2×6=12
- Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը։ 9×2=18
- Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը։ 100×4=400
- Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը: 1000×4=4000