- Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:Քամու բնութագրիչներից կարևոր են քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
- Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:
- Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
- Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
- Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:Քամու ուժի օգտագործման առաջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազարամյակներ շարունակ օվկիանոսում փոխադրել է բեռներ ու մարդկանց:
- Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատրաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը: