
- Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Այն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:
- Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները:
- Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թագավորությունում է դասվում մարդը: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանիներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդանի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Մարդը դասվում է կենդանիների թագավորության մեջ:
- Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութերից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, որոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում:
- Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները: Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրականանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
- Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին: Ես ապրում եմ քաղաքում, որտեղ շրջակա միջավայրում կան հետևյալ կենդանի օրգանիզմները՝ զանազան ծառեր և բույսեր, թափառող և ընտանի կենդանիներ, տարբեր թռչուններ, բազմաթիվ մանրէներ։ Ծառերը հիմնականում պտղատու են, բույսերում գերակշռում են խոտերը, կենդանիների մեջ՝ շները, իսկ թռչունների մեջ՝ ագռավները։
- Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:
Որպես բնապահպանական խնդիր կարող ենք նշել քաղաքի աղտոտումը: Օդի և ջրի աղտոտումը: Մեր թվականններում քաղաքում կան զանազան ավտոմեքենաներ որոնք պահանջում են շատ բենզին ուստի իրենց ետևից թողում են շատ կեղտոտ գազ: Երթևեկելով, նրանք կեղտոտում են շնչելու համար հատկացված օդը: