Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:-Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի:
2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:-Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ:
3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա,-թագավոր խոշոր,-մեծ վեհ,-հպարտ կասկածել:-մտորել
4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր,-ծանր խոշոր,-մաներ մեծահոգի,-փոքրահոգի ոչնչացնել,-շինել կուշտ:-սոված
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:-վագրին:
6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։- թաքնվում է դողում է կասկածում է զիջում է
7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։-երկու հարյուր երեսուն, երեք հարյուր, յոթ հարյուր, ութ հարյուր
8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։
Նա խոշոր որսի վրա բացահայտ է գնում՝ իր բարձր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների հզոր արքան որսի է ելել:
9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․
Գա-տնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ
10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
-վածք-կազմվածք սանրվածք պահվածք
-ային-արևային տնային գիշերային
-ական-թվական, ածական բացասական
-ակ-գեդակ բաժակ դանակ
-եղեն-բանջարեղեն շորեղեն խմորեղեն
11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։-Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը (դիմորֆիզմը)․ արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։