04 12 2021

առասպելական հերոսը:

Տորք Անգեղը, ըստ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկի, Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, լեռներից բլրաչափ ժայռեր է պոկել ու նետել նրանց հետևից: Ծովում խիստ ալեկոծություն է բարձրացել, և բազմաթիվ նավեր են խորտակվել: Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել են ամպրոպի հին անատոլիական Տարու, Տարքու կամ Տարգու աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները: Վերջինիս պաշտամունքի վայրը, ըստ Խորենացու, եղել է Հայաստանի նշանավոր Անգեղ գավառը, որի կուսակալն էր Տորք Անգեղը. այստեղից էլ՝ Անգեղտուն իշխանական տոհմանունը: Տորքի «Անգեղյա» մակդիրը Խորենացու ժամանակներից ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան:Տորք Անգեղի կերպարին անդրադարձել են գեղարվեստական գրականության մեջ (Ղազարոս Աղայան, «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ», 1888 թ., պոեմ), արվեստում և այլն: